Հայկական շաբաթ իտալական Պիոմբինո քաղաքում՝ մայիսի 8-16-ը

  • 09.05.2022
  • 0
  • 187 Views

Մայիսի 8-ից 16-ը Պիոմբինո քաղաքի պալացցո Ապպիանիի սրահներում տեղի կունենա Հայկական շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։

Պիոմբինոյի քաղաքապետարանի հովանու ներքո՝ Area 57 Onlus ասոցիացիայի կողմից կազմակերպված Նախաձեռնության նպատակն է բարձրաձայնել 1915 թ. հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացրած ոճրագործության մասին։

Միջոցառումը կմեկնարկի Անդրեա Ուլիվիի լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ, որը տեղի կունենա հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության խորարգրի ներքո։

Մշակութային օրերի հյուրը կլինի նաեւ Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում