«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, նշվում է մրցույթի պաշտոնական կայքէջում:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։