Ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 16-ը Չեխիայի Ազգային գրադարանում կգործի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի և Չեխիայի...
Ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 16-ը Չեխիայի Ազգային գրադարանում կգործի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և «Սլավոնական Միություն» չեխական ընկերակցության համագործակցությամբ: Ցուցահանդեսը կգործի...
Մարտի 8-ին, ժամը 16:00 /8.03-20.03/ Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը: Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում կհավաքվեն Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց...
Գինու միջոցով Հայաստանի մասին պատմելու գաղափարն առաջացել է երաժիշտ Սոնա Շաբոյանի մոտ, ով տարիներ շարունակ թե՛ երաժշտության, թե՛ գինու միջոցով է խոսում Հայաստանի մասին: Սոնա Շաբոյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և տետափոխվել Շվեյցարիա։...
Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22»֊ը։ Այս նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր «Հեքիաթների փոսը»` որն այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագույն Կաթողիկոսի օրհնությամբ և մասնավոր հոգածությամբ, փետրվարի 15-ին, Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում նշվեց նահատակ գրող Ռուբեն Սևակի ծննդյան տարեդարձը: Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրյալներին ներկայացրեց նկարիչ Սարգիս Մուրադյանի վրձնած՝ «Գողգոթա հայ մտավորականների» կտավը (1975-1988 թթ.), որը...
Փետրվարի 15-ից մարտի 5-ը Վենետիկի Palazzo Pisani Revedin մշակութային կենտրոնում կներկայացվի հայ երիտասարդ արվեստագետ Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» գեղանկարների, գծանկարների և ձեռակերտ հագուստների անհատական ցուցահանդեսը: Համադրող՝ Անտիկյան պատկերասրահ։ Ցուցահանդեսը հովանավորվում է Վենետիկի քաղաքապետարանի և Հյուպատոսության կողմից։ Բացման ժամերը՝ 10:30-13:30 և 14:30-18:00 Երկուշաբթի՝ ոչ աշխ. Հասցե՝ San Marco 4013/A...
Փետրվարի 6-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ և փետրվարի 7-ին Մյունխեն քաղաքներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն իրականացնելու է Հայաստանը ներկայացնող առաջին զբոսաշրջային RoadShow-ն: Այս մասին հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը գերմանական շուկայում, ստեղծել նոր կապեր գերմանական զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հետ: Մասնակցության համար կարող եք գրանցվել...
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով World Architects կայքում հրապարակված հոդվածը: Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից...
«Մովսես Խորենացի» մեդալ անվանի գիտնականին Հոկտեմբերի 28-ին Մատենադարանում տեղի է ունեցել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Ներկաներին ողջունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը իր ելույթում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին՝ իր կատարած...
Կիրակի, հոկտեմբերի 23-ին, ժամը 4-ին բացառիկ հանդիսավորությամբ և մեծ շուքով կատարվեց Երուսաղեմի Հայ Պատրիարքության Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի պաշտոնական վերաբացումը: Բազմաթիվ հյուրեր խմբվել էին թանգարանի բակում և Գյուլբենկյան Մատենադարանի սրահում, որտեղ և տեղի պիտի ունենար կոկիկ և կարճ հայտագիրը: Ճիշտ ժամը 4-ին Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանը...
