Խմբագրականի փոխարեն Սիրելի ընթերցող, վերջապես կարդում եք ՕՐԵՐ-ի 100-րդ հոբելյանական համարը, որը տեխնիկական պատճառներով 2024 թվականի փոխարեն լույս է տեսնում 2025-ին։ Այս համարում անդրադառնում ենք ամսագրի 25-ամյակին նվիրված հայ եւ չեխ անվանի մշակութային գործիչների...
Խմբագրականի փոխարեն Սիրելի ընթերցող, վերջապես կարդում եք ՕՐԵՐ-ի 100-րդ հոբելյանական համարը, որը տեխնիկական պատճառներով 2024 թվականի փոխարեն լույս է տեսնում 2025-ին։ Այս համարում անդրադառնում ենք ամսագրի 25-ամյակին նվիրված հայ եւ չեխ անվանի մշակութային գործիչների մասնակցությամբ Երեւանում եւ Պրահայում կայացած հոբելյանական երեկոներին։ Եվրոպայի հայկական համայնքները ավանդական շարքի ներքո այս անգամ...
Ասում են կյանքում պատահականություններ չեն լինում, բայց երբեմն զարմանալի զուգադիպություններ են լինում, որ մտածելու առիթ են տալիս։ Այդպես հայտնի երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանի հեղինակած «Շնորհակալ ենք քեզ, Շարլ» երգի չեխերեն տարբերակը մայիսի 22-ին՝ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի օրը, սոպրանո Թերեզա Մատլովան ձայնագրեց Պրահայում, ինչն իհարկե, պատահական համընկնում էր, բայց անչափ...
Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025 թվականի մայիսի 8-ին «Ուրարտու» հայ-չեխական ասոցիացիան Սազավայի քաղաքապետարանի ղեկավարության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այդ մարտերում զոհված զինվորների հիշատակին։ Միջոցառումը տեղի է ունեցել Ժար նադ Սազավու մարզի Սազավա գյուղում, որտեղ գտնվում է Սազավա գյուղի պաշտպանության համար զոհված 18-ամյա...
Մայիսի 12-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին պրոդյուսեր Միրոսլավ Դվորժակի երկու նշանակալի նախագծերը։ Գլխավորը նոր տեսահոլովակի թողարկումն էր, որտեղ օպերային երգչուհի Թերեզա Մատլովան հանդես էր գալիս լեգենդար մրցարշավորդ Էլիշկա Յունկովայի կերպարով։ Միաժամանակ, առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց «Այստեղ և հիմա» Սուրբ Ծննդյան համերգի ծրագիրը, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի...
Չեխական կինոաշխարհը այսօր մեծ կորուստ կրեց։ Մահացել է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի նախագահ Յիրժի Բարտոշկան։ Հայտնի դերասանը 78 տարեկան էր։ Նա նկարահանվել է «Circus Humberto» և «Ambulance» սերիալներում, ինչպես նաև «Im All My Loved Ones», «Spill Sekala», «The Lord’s Angel» և «The Tiger Theory» ֆիլմերում։ Նա քաղաքացիական ակտիվություն ցուցաբերեց,...
Ապրիլի 26-ին ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը կազմակերպել էր հայտնի չեխ կինոռեժիսոր, գրող ու լրագրող Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմի ցուցադրությունը Պրահայի ֆրանսիական ինստիտուտի կինոդահլիճում։ Ինչպես իր բացման խոսքում նշեց ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ ցեղասպանության ճանաչումն ու...
Ապրիլի 24-ն այս տարի Պրահայում տխուր էր ավելի, քան երբեւէ։ Վերջին հրաժեշտը տվեցինք հայ ժողովրդի մեծ բարեկամ, գրող ու լրագրող, նախկին սենատոր եւ Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Յարոմիր Շտետինային։ Մարդ, որն իր գիտակցական կյանքի զգալի մասը բարձրացրել է Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի ու հայ ժողովրդի իրավունքների հարցերը, մինչեւ վերջ...
Ապրիլի 20-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում նշվեց Սուրբ Հարության տոնը։ Պատարագիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ կանանց երգչախումբը եւ արժանացավ ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։ Պատարագին ներկա էին հարյուրավոր հայորդիներ Չեխիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության անձնակազմը։...
Այսօր 82 տարեկան հասակում Պրահայում մահացել է նախկին չեխ քաղաքական գործիչ,սենատոր եւ եվրոպատգամավոր, գրող և Lidové noviny-ի հայտնի օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Յարոմիր Շտետինան։ ՕՐԵՐ ամսագրի խմբագիրները ճիշտ երեկ տեսակցեցին անվանի քաղաքական գործչին ու լրագրողին իր հիվանդասենյակում, ուր նա գտնվում էր երկարատեւ հիվանդության պատճառով։ Յարոմիր Շտետինան կարեւոր հետք է...
Հարգելի չեխաբնակ հայրենակիցներ, «Օրեր» եվրոպական ամսագրի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի կինոթատրոնում ցուցադրվելու է չեխ կինոռեժիսոր Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը» (Věčný smutek genocidy) ֆիլմը, որից հետո նախատեսվում է քննարկում ֆիլմի ռեժիսորի եւ պրոդյուսերի հետ։ Կարող եք հրավիրել ձեր չեխ ընկերներին, տոմսերը կարող եք գնել կինոթատրոնի կայքէջից հետեւյալ...
