Նա նաեւ Չեխիայի ողջ տարածքում քաղաքային իշխանությունում ընտրված առաջին հայուհին է Սեպտեմբերի վերջին Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին մասնակցում էր SPD` «Ազատ եւ ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված 20-ամյա Դիանա Խոջայանը, որն ընտրվել է...
Նա նաեւ Չեխիայի ողջ տարածքում քաղաքային իշխանությունում ընտրված առաջին հայուհին է Սեպտեմբերի վերջին Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին մասնակցում էր SPD` «Ազատ եւ ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված 20-ամյա Դիանա Խոջայանը, որն ընտրվել է Բռնոյի Կենտրոնական քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Նա կուսակցության երիտասարդական թեւի ակտիվ անդամներից է։ Դիանան ուսանում է...
CNN Prima News հեռուստաընկերության մեկնաբանին տված հարցազրույցում Չեխիայի նախագահ Միլոշ Չեմանն ընդարձակ անդրադարձ կատարելով նախօրեին հանրապետությունում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների եւ սենատի մասնակի ընտրություններին, պատասխանեց նաեւ հեռուստամեկնաբանի հայ-ադրբեջանական հակամարտության մասին հարցին։ Մասնավորապես նշեց, որ էներգակիրների հետ կապված դիվերսիֆիկացիան, Ադրբեջանից, Ալժիրից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից էներգակիրների ներկրումը նորմալ է, իսկ...
Սեպտեմբերի 27-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ անցկացվեց եկեղեցական արարողություն՝ նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին։ Այնուհետեւ աղոթք բարձրացվեց Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ հայ զինվորների զորակցության համար։ Հոգեհանգստյան կարգով ներկաները հարգեցին նահատակ զինվորների հիշատակը։ Իր քարոզում Հայր Բարսեղը միասնականության կոչ արեց՝ սեփական ուժերին հավատալու եւ...
Այսօր Պրահայի արքեպիսկոպոսրանում Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հանդիպել է դեռեւս մայիսին ընտրված Չեխիայի կաթոլիկ եկեղեցու նոր՝ 25-րդ առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների հետ, որը շուրջ երեսուն տարի՝ 1992-2022թթ. Օլոմոուցի եւ Մորավիայի արքեպիսկոպոսն էր։ Նա փոխարինեց կարդինալ Դոմինիկ Դուկային, որի ծառայության ժամկետը...
Չեխական «Պիրատի» կուսակացությունից Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան ոչ միայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, այլեւ քննադատել է Եվրոպական կառույցներին՝ Հայաստանի վրա հարձեկմանը երկակի ստանդարտներով արձանգաքելու համար։ Մասնավորապես ասել է, թե Ռուսաստանի դիկտատորի Ուկրաինայի վրա հարձակմանը միանգամից արձագանքեցին, իսկ դիկտատոր Ալիեւի ագրեսիային ՝ ոչ, քանի որ Եվրահանձնաժողովը ոչ միայն...
Պրահայում լույս է տեսել չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի աշխատասիրությամբ։ Թարգմանիչը գրել է նաեւ գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաեւ մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված...
Շաբաթ օրը Պրահայում մոտ 70 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Չեխիայի կառավարության դեմ՝ կոչ անելով իշխող կոալիցիային ավելին անել՝ էներգակիրների գների աճը վերահսկելու եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ընդդիմանալու համար, Reuters-ի այս հաղորդումը հայերեն թարգմանությամբ ներկայացրել է news.am-ը։ Ցույցի կազմակերպիչները՝ մի շարք ծայրահեղ աջ եւ ծայրահեղ քաղաքական խմբերից, այդ...
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի կառավարությունը մտադիր Է հետագայում եւս ակտիվորեն բազմակողմանի ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վարչապետ Պյոտր Ֆիալան: Հանդես գալով միջոցառման ժամանակ, որը նվիրված Էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել Է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում Է...
Օգոստոսի 21ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ժամերգության մատուցումից հետո, կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից զոհվածների։ Հայր Սուրբն աղոթեց անմեղ զոհերի հոգու հանգստության համար՝ ընթերցելով նրանց անունները։ Այնուհետւ դիմելով ներկաներին, Հայր...
Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Պատարգիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ ողջ պատարագի ընթացքում ծառայեցին Հայկ սարկավագ Ութիջյանը, դպիրներ Նարեկ եւ Գարիկ Չարչյանները։ Իր քարոզում Հայր Սուրբն...
