Բարսեղ վրդ. Փիլավչյանը Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները

  • 21.09.2022
  • 0
  • 77 Views

Այսօր Պրահայի արքեպիսկոպոսրանում Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հանդիպել է դեռեւս մայիսին ընտրված Չեխիայի կաթոլիկ եկեղեցու նոր՝ 25-րդ առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների հետ, որը շուրջ երեսուն տարի՝ 1992-2022թթ. Օլոմոուցի եւ Մորավիայի արքեպիսկոպոսն էր։ Նա փոխարինեց կարդինալ Դոմինիկ Դուկային, որի ծառայության ժամկետը լրացրել էր։

Հայ եւ չեխ հոգեւորականները քննարկել են երկու եկեղեցիների միջեւ համագործակցության հարցեր եւ ապագային միտված ծրագրեր։

Հայր Բարսեղը Պրահայի արքեպիսկոպոսին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի մանրամասները, այն վայրագությունները, որ ադրբեջանցի զինվորները թույլ են տվել հայերի նկատմամբ։

Չեխ արքեպիսկոպոսն ու Հայր Սուրբը պայմանավորվել են հետագա համագործակցության շուրջ։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում