«Երբեք մի զրկիր քեզ դասը թատրոնի վերածելու ուրախությունից»․ միգուցե այս խոսքերից էր ծնվել Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի ներկայացրած Թերենս ՄըքՆելլիի «Վարպետության դաս» պիեսի մոտիվներով բեմադրությունը: Մարիա Կալլաս-Հասմիկ Պապյանի մուտքն արդեն թատերական խաղ է,...
«Երբեք մի զրկիր քեզ դասը թատրոնի վերածելու ուրախությունից»․ միգուցե այս խոսքերից էր ծնվել Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի ներկայացրած Թերենս ՄըքՆելլիի «Վարպետության դաս» պիեսի մոտիվներով բեմադրությունը: Մարիա Կալլաս-Հասմիկ Պապյանի մուտքն արդեն թատերական խաղ է, միզանսցենային կտրուկ վրձնահարվածով, որտեղ բուն վարպետության դասը դեռ չէր սկսվել։ Երկար տարիներ Վիեննայի Volkstheater-ի խաղացանկի...
Հոկտեմբերի 6-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Մարի Հակոբյանը համերգային ելույթ ունեցավ Վիեննայի լեգենդար Musikverein համերգասրահի Ոսկե դահլիճում: •Դիրիժոր՝ Ալոիս Գլասսներ •Յուրի Պարկ (սոպրանո) •Մարի Հակոբյան (թավջութակ) •Սավարիա սիմֆոնիկ նվագախումբ և Վեբերն կամերային երգչախումբ (Վիեննայի Երաժշտական Համալսարան) Այս ելույթը հիմնադրամի համար ևս մեծ պատիվ դարձավ՝ աջակցելու մեր երիտասարդ...
Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացավ երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։ Արարողությանը...
Այս տարվա աշնանային գունապնակը փայլուն հագեցրեց հայկական դասական մեղեդիներով Հայաստանի պետական կամերային նվագախումբը իր աննախադեպ համերգներով։ Հյուրախաղերի հեղինակ, գեղարվեստական հեկավար-կազմակերպիչն էր լոնդոնաբնակ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ համագործակցելով Երևանի Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ԱՄՆ-ի HI-AM և 15 այլ միջազգային կազմակերպությունների հետ։ Յոթ...
Հոկտեմբերի 8-ին կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը` նվիրված հայ և եվրոպական երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությանը: Համերգը երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ ջանքերով։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և...
Հայ թաւջութակահարուհի Աստղիկ Սիրանոսեան արժանացաւ Ֆրանսայի Հանրապետութեան բարձրագոյն պարգեւներէն մէկուն՝ Ազգային վաստակի շքանշանի ասպետի կոչման։ Տուչութիւնը տեղի ունեցաւ Փարիզի «Էքօլ Նորմալ տէ Մուզիք»ի մէջ։ Մեծաթիւ հիւրերու ներկայութեան, դրամատան սեփականատէր, բարերար Ֆրանսուա Անրօ շքանշանը յանձնեց 36ամեայ հայ արուեստագիտուհիին, նշելով հետեւեալը. «Այս պարգեւատրութեամբ, Ֆրանսայի Հանրապետութիւնը յարգանքի տուրք կը մատուցանէ ո՛չ միայն...
Սեպտեմբերի 23, Երևան, Հայաստան – Հայաստանի ինը մշակութային նախագծեր կստանան ընդհանուր 256,011 ԱՄՆ դոլար Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամից: 2025 թվականի երկրորդ եռամսյակում տրամադրված դրամաշնորհերը կաջակցեն նոր ստեղծագործական աշխատանքներին և Հայաստանի մշակութային կյանքի երկարաժամկետ ակտիվությունը պահպանող կազմակերպություններին: Այս եռամսյակում Հիմնադրամը ստացել է ռեկորդային 263 հայտ, ինչը փաստում է Հայաստանի մշակութային...
Մեծ թվով զբոսաշրջիկներ՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգներին «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին կայացած հերթական համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և «Կրակի բովով»՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից։ Սեպտեմբերի 23-ին նշվում էր անվանի...
Սեպետեմբերի 12-ին Բեթլեհեմյան մատուռի համերգային սրահում ավարտվեց «Կոնցերտինո Պրահա» 59-րդ մրցույթի փողային գործիքների անվանակարգում եզրափակիչ փուլի 4 մասնակիցների ելույթները՝ Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մեր հայտնի հայրենակից Վահան Մարտիրոսյանը, որը 2025 թվականի սեպտեմբերից այս նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Մրցույթում հաղթող ճանաչվեց հարավկորեացի հոբոյահարուհի Ռաուն Հոնգը։ Ժյուրին...
ENGLISH, FRENCH AND RUSSIAN TEXTS ARE BELOW Հարգելի´ հայրենակիցներ, Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ 2025թ. նոյեմբերի 20-21-ը Երևանում կկայանա Հայ արվեստի և մշակույթի ֆորումը: Մանրամասներին ծանոթնալու համար խնդրում եմ նայել ստորև հղումներում ներկայացված տեղեկատվությունը (հայերեն անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն)։ 1. Հայտարարություն՝ https://drive.google.com/drive/folders/1-d3JWPhXqy-6XtKs82mRT4vneZziAZKK?usp=sharing 2. Ֆորումի օրակարգ և մանրամանսներ՝ https://drive.google.com/drive/folders/10YBr7vdu458wJ6aPz3jb2s9JYnmlE9sb?usp=drive_link Մասնակցել ցանկացողները...
