Հունիս ամիսը Ֆրանսիայում եղանակային շոգ օրերին զուգընթաց սկսվեց հայկական ցուցահանդեսային ակտիվությամբ։ Երկրի տարբեր քաղաքներում մեկը մյուսի հետեւից բացվեցին մի քանի ցուցահանդեսներ, որոնց մասնակցում էին կերպարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող մի քանի տասնյակ արվեստագետներ Հայաստանից եւ սփյուռքից։...
Հունիս ամիսը Ֆրանսիայում եղանակային շոգ օրերին զուգընթաց սկսվեց հայկական ցուցահանդեսային ակտիվությամբ։ Երկրի տարբեր քաղաքներում մեկը մյուսի հետեւից բացվեցին մի քանի ցուցահանդեսներ, որոնց մասնակցում էին կերպարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող մի քանի տասնյակ արվեստագետներ Հայաստանից եւ սփյուռքից։ Առաջին ցուցահանդեսը մայիսի 22-ին էր՝ վերջերս Կապանին քույր քաղաք դարձած Սենթ Էտիենում։ Այստեղ 13-րդ անգամ...
Լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի «Արցախ․ էթնիկ զտման դեմքերը» խորագրով ցուցահանդեսը բացվեց Իսպանիայում
Իսպանիայի Սանտ Իլարի Սակալմ քաղաքում փախստականների միջազգային օրը նշվեց լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի «Արցախ․ էթնիկ զտման դեմքերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը։ Միջոցառման ընթացքում բանախոսները Ներկայացրին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120,000 հայերի մարդկային ողբերգությունը եւ Արցախի ողջ հայ բնակչության...
Հունիսի 21-ին Դրեզդենի «Հայ տուն» մշակութային միության կազմակերպած ձեռնարկը մի դահլիճում էր հավաքել արվեստասեր հայերին ու գերմանացիներին։ Միության ատենապետ Արամ Հայդեյանն ու նրա եղբայրը՝ փոխատենապետ Արմեն Հայդեյանն ամեն ինչ արել էին միավորելու փոքրիկ համայնքի ուժերը եւ ներկայացնելու բարձրաճաշակ մշակութային ծրագիր։ Երեկոն վարում էր Արմեն Հայդեյանը, որը գերմաներենով ու հայերենով...
Օրերս Բեռլինի «Ինտերիոր դա զայն» (InteriorDAsein) պատկերասրահում կայացած խմբակային ցուցահանդեսն ավարտվեց։ Այն անցկացվեց ամենամյա գերմանահայկական մշակութային օրերին և Մաքսիմ Գորկի թատրոնում տեղի ունեցած «Հայկական այլաբանություններ» փառատոնին զուգահեռ՝ ապրիլի 25–ից մինչև մայիսի 31–ը։ Ցուցահանդեսը կրում էր «Հայերի թղթային աշխատանքներ՝ ջրաներկից տեմպերա, ուրվանկարից մինչև գլուխգործոց» խորագիրը և ներկայացնում մի գունեղ պատկերաշար։...
Հայաստանն առաջին անգամ ներկայացվել է Միլանում ընթացող 24-րդ Triennale Milano միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարը կրում է «(ordinary) architecture. Yerevan» խորագիրը։ Նախագիծը կազմել են Ճարտարապետության գրադարանը, Meganom և untitled architecture ճարտարապետական թիմերը՝ Հայաստանի Ազգային գրադարանի հետ համատեղ։ Տաղավարը ձևավորված է որպես վերացական ավտոտնակ՝ խորհրդանշելով հասարակական և ստեղծագործական պոտենցիալը։ Այն անդրադառնում...
Արվեստագետի հոգու գույները… Նրա զենքը՝ էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։ Յանա Զախարովան՝ կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել...
2025 թվականի մայիսի 10-ին Նիդերլանդների Թագավորության մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկոլայ (Սուրբ Նիկողայոս) գլխավոր տաճարում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախաձեռնության հեղինակ և ծրագրի իրականացնողը Համահայկական Աշխարհագրական Ասոցիացիայի նախագահ, պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն է, իսկ քանդակագործը` Դավիթ Երևանցին։ Ծրագրի գործընկերն Ամստերդամում՝ «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան...
Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնը վաղվանից՝ ապրիլի 24-ից կազմակերպում է մեկ ամսից ավելի տեւող մշակութային 100 + 10 – ARMENIAN ALLEGORIES խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Արցախյան պատերազմներին ու հայաստանյան արդի իրականության թեմաներին։ Մինչեւ մայիսի 31-ը կներկայացվեն թատերական ներկայացումներ, ֆիլմեր ու լուսնկարչական ցուցադրություններ, համերգներ։ Մասանկցում են մոտ 150 հայ արվեստագետներ...
Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Ռեկորդը սահմանվել է 2025 թվականի ապրիլի 6-ին Միլանում կայացած շոուի ընթացքում։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով տաղանդների միջազգային շոուներում,...
Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ՝ չորս տարվա վերափոխումից հետո։ Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին պաշտոնապես կվերաբացվի` բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: 2021-ից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և...
