Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել...
Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։ Հայաստանը ՄԱԿ-ի...
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։ Այս մասին հաղորդում է Հանրային ռադիոն։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ...
Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան): Նախկինում Արմեն Ղեւոնդյանը աշխատել է Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնում, վերջին տարիներին՝ Հայաստանի արտգոործնախարարի տեղակալն էր։ orer.eu
Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: Արարողությանը հետևած զրույցն ընդգրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազմադարյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ համայնքին առնչվող և այլ հարցեր: Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դեսպան Հակոբյանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսաղեմաբնակ Բալյան ընտանիքի...
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատելու լարվածությունը...
Հայաստանի ապագան և հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության արդիականացումն ու վերակերտումը մենք տեսնում ենք համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբվող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում: 31 մարտի 2022 թ., Երևան Մենք, ներքոստորագրողներս՝ հանդես գալով որպես հայ ժողովրդի ազգային-պետական կամքի կրողներ և ներկայացուցիչներ, հայտարարում ենք մեր անշրջելի ընտրությունն ու դիրքորոշումը հետևյալի...
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում միանալ ապրիլի 5-ին՝ ժամը 18.30-ին, «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված...
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային հայցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախքան երկու պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի կողմից...
Մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման,...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթեւոս Ասատրյանը եւ Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն եւ կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան»...
