Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը/Հայ»ապետյանը/, հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից։ Ստեֆանը Թուրին...
Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը/Հայ»ապետյանը/, հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից։ Ստեֆանը Թուրին կմեկնի «Հույս» երգով։
Շվեյցարաբնակ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ Դավիթ Հալաջյանը պատասխանում է ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին 1-4\ 2021, ORER magazine Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ Դավիթ Հալաջյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 7-ին, Երևանում։ Ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989-ին ավարտել է Կոմիտասի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, ապա ընդունվել է ...
Մխիթարեան Միաբանութեան հանդէսներու թուային գրադարանը եւ կայքէջը թողարկուած են. անոնք կը ներկայացնեն 1794-էն 1920-ի միջեւ տպուած հայ մամուլէն հաւաքածոներ՝ թուայնացուած ու անվճար։ Առ այժմ, Մխիթարեան Միաբանութեան Վիեննայի Աւագ Մենաստանի գրադարանի հարուստ հաւաքածոյէն թուայնացուած է աւելի քան 400.000 էջ։ Թուայնացումի եւ հանրութեան անվճար տրամադրելի դարձնելու այս ծրագիրը համագործակցութեան արդիւնքն է՝ Մխիթարեան...
«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմը կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար է ստեղծվել։ Ֆիլմի ավելի քան 45 րոպեների ընթացքում ականատես ենք լինում հայոց փառահեղ որոշ հաղթանակների պատմությանը, նաեւ փաստերով տեսնում, որ մեզ կարողացել են հաղթել միայն մեր ձեռքով, որ մեր հայրենիքը կորցրել ենք միայն պառակտված լինելու...
Houston Grand Opera-ն հայտարարել է իր 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը, ով կստանա $10,000: Երկրորդ տեղում սոպրանո Ամանդա Բատիստան է, ով կվաստակի 5000 դոլար: Երրորդ տեղի համար նախատեսված 3000 դոլար մրցանակը կստանա բաս-բարիտոն Ջոնգվոն Հանը; նա նաև արժանացել է հանդիսատեսի ընտրության...
Հայաստանում ու նրա սահմաններից դուրս քչերը գիտեն Նիդերլանդացի կոմպոզիտոր Ալեքսանդր Կոմիտասին՝ մինչդեռ նա բավական հայտնի է հենց Նիդերլանդներում։ Իրականում նա Էդուարդ դե Բուրն է՝ հոլանդացի կոմպոզիտոր ծնվ. 1957թ. հուլիսի 24-ին, երաժշտության մանկավարժ, դիրիժոր և դաշնակահար։ 1990թվականին նա ընդունեց Ալեքսանդր Կոմիտաս կեղծանունը և վարեց comitas.org անունով կայքը։ Դե Բուրը դաշնամուր...
Առաջատար կինոգործիչներ, երաժիշտներ, գրողներ և այլ արվեստագետներ՝ ընտրված ստանալու մեկամյա ռազմավարական աջակցություն, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն և ոլորտի կապերի հաստատում՝ հայկական մշակույթը համաշխարհային բեմեր հասցնելու համար։ Հունվարի 18, 2022թ. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ընդլայնելու իրենց երկարամյա համագործակցությունը և ներկայացնելու տասը առաջադեմ ստեղծագործողներին,...
Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։ 2022 թ հունվարի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել...
Հունվարի 11ին Երեւանում կյանքից հեռացել է հայտնի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Նա ծնվել էր 1940 թվականին Մեծ Պառնի գյուղում։ Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-64 թվականներին սովորել է Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական...
Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Մաճկալյան Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Այդ առթիվ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեծ բանաստեղծի թոռնուհի՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ գերմանաբնակ բանասեր Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հարցազրույցից մի հատված։ Հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի առաջիկա համարում։ 2018 թ․ Իրմա Սաֆրազբեկյանը հրատարակեց «Օլգա Թումանյան» գիրքը, որի համար, 2020 թ․ նա արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես...
