ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։...
Մայիսի 31-ին Վարշավայում անցկացվեց քննարկում՝ «Անկախություն․ երեկ, այսօր, վաղը» խորագրի ներքո։ Միջոցառումն անցկացվեց լեհահայ համայնքի ներկայացուցիչներ Կատարինե Հարությունյանի, Էմանուիլ Բասմաչյանի և Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի կազմակերպական և բովանդակային համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց պետականության առաջնային և անանցանելի արժեքը հայ ժողովրդի ներքին հասարակական...
2022 թվականի մայիսի 28-ին Լեհաստանում Զաբժե քաղաքում տեղի ունեցավ ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի (հյուպատոսական շրջանն ընդգրկելու է Վերին Սիլեզիայի վոևոդությունը) հիմնման շնորհանդեսին։ Այս մասին տեղեկացնում է Վարշավայում Հայաստանի դեսպանությունը։ Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել է, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2022 թ.-ի ապրիլի 12-ի հրամանով գործարար եւ համայնքային նվիրյալ գործիչ...
Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ հայ համայնքի, համայնքային կառույցների և լեհ հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի կողմից հնչեցվեց բարեխոսական աղոթք, որին հաջորդեց ցեղասպանության անմեղ...
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առաջին իսկ օրվանից Վարշավայում գտնվող Լեհ-Հայկական հիմնադրամը (Fundacja Polsko-Ormiańska) հանդես է եկել հայտարարությամբ, այն մասին, որ պատրաստ է ժամանակավորապես իր հարկի տակ ընդունել և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինայից Լեհաստան ժամանած հայերին։ Մշակութային կառույց հանդիսացող Լեհ-Հայկական հիմնադրամը, ինչպես նաև կից գործող ժամանակակից արվեստի պատկերասրահը վերակահավորվել է...
Փետրվարի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստան-Ուկրաինա սահմանային քաղաք Պշեմիսլ։ Ինչպես տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից, Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Արտեմ Պետրոսյանի ուղեկցությամբ դեսպանը եղավ սահմանային անցակետում և Ուկրաինայից ժամանած փախստականների նախնական տեղաբաշխման վայրում ու ծանոթացավ իրավիճակին։ Այդ օրվա դրությամբ սահմանը հատած հայերը ստացել էին համապատասխան աջակցություն և մեկնել...
