Հոկտեմբերի 12-ին Պրահայում անցկացված Չեխական ըմբշամարտի ասոցիացիայի 130-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում Տարվա լավագույն ըմբիշ մրցանակին է արժանացել մեր հայրենակից, 21-ամյա ըմբշամարտիկ Արթուր Սարգսյանը։ Սակայն Արթուրը գտնվելով մարզական հավաքում, չի մասնակցել երեկոյին եւ...
Հոկտեմբերի 12-ին Պրահայում անցկացված Չեխական ըմբշամարտի ասոցիացիայի 130-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում Տարվա լավագույն ըմբիշ մրցանակին է արժանացել մեր հայրենակից, 21-ամյա ըմբշամարտիկ Արթուր Սարգսյանը։ Սակայն Արթուրը գտնվելով մարզական հավաքում, չի մասնակցել երեկոյին եւ նրա փոխարեն մրցանակը ստացել է ասոցիացիայի անդամ Ռադեկ Սատրապան։ Ինչպես նշեց «ՕՐԵՐ»ի հետ զրույցում Արթուրը,...
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ: Շնորհավորում ենք մեր հայրենակցին։ orer.eu
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր: Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։ Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել...
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ,...
Երեւանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության գոտեմարտում 67 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ՀՀ Զինված ուժերի հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը։ Նա եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի նկատմամբ: orer.eu
65 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ orer.eu
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ...
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով փայլուն հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք՝ Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով...
Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն, 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5...
Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։ Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով...
