Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել...
Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Այս մասին գրում...
2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-...
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության...
Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող հայ երգիչները հանդես են եկել Արցախի աջակցության մանիֆեստով։ Մենք` աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող երաժիշտներս, այսօր մեր ձայնն ենք բարձրացնում ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, որը կանգնած է աննախադեպ հումանիտար ճգնաժամի առաջ։ Ութ ամիս շարունակ 120,000 մարդ համատարած շրջափակման մեջ է՝ իրական ցեղասպանության սպառնալիքի...
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյակից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության...
Այս մասին Տելեգրամի իր ալիքում կատարած գրառման մեջ նշել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ բուժման մեկնող ԱՀ քաղաքացու առևանգմանն ադրբեջանցի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: «Ինչպե՞ս կարելի է քննարկել այդ հարցը, եթե Կարմիր Խաչն անգամ չի կարողանում կանխել բուժառության մեկնող քաղաքացու առևանգումը: Այս առևանգման դեպքը պետք...
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է այլընտրանքային ուղիների հարցում...
Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության...
Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին...
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին...
