Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին...
Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար: Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն...
Արդէն 13րդ օրն է Արցախը կը մնայ շրջափակումի տակ: Արցախը շրջափակելու այս երեւոյթը առաջինը չէ, սակայն այսօրուայ դրութեամբ՝ ամենաերկարն է իր տեւողութեամբ: Արցախի կեանքի ճանապարհը պիտի բացուի՞: Ի վերջոյ ա՛յո եւ անպայման: Նման երեւոյթ պիտի կրկնուի՞: Ա՛յո պիտի կրկնուի եւ անկասկած, ի չգոյէ ազգային պետութեան եւ կազմակերպուած ազգի: Ժամանակը...
Ներկայումս Արցախում ապրող ավելի քան 120 հազար հայեր, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, դեկտեմբերի 12-ից ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով հայտնվել են շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հատվածը փակ է ադրբեջանական այսպես կոչված «բնապահպանների» կողմից: Անհնար է Արցախ հասցնել սննդամթերք, դեղորայք, վառելիք: Արցախի բուժհաստատություններում չեն...
Իսպանիայի Կոնգրեսը՝ խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես նշվում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում, հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ...
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։ Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից,...
Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի...
Դեկտեմբերի 22, 2022 թ. – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում. «2022...
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։ Պատասխան. Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝...
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ «Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային...
Կիրակի 18 դեկտեմբերի կէսօրին իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած եւ աղօթքին մասնակցող հաւատացեալներուն իր խոր մտահոգութիւնը արտայայտց Լաչինի միջանցքի փակումին համար։ Նորին Սրբութեան մտահոգութիւնը ուղղուած էր Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերուն, որոնց շարքին 30,000 մանուկներ։ Անոնք ներկայիս կը...
