«Լույսը» դուրս բերվեց Սուրբ Հարության տաճարից

  • 23.04.2022
  • 0
  • 991 Views

Այսօր տեղի ունեցավ Լուսավորեայի հանդես Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։ Հիսուս Քրիստոսի գերեզմանից դուրս բերվեց «լույսը» … Աննկարագրելի տեսարան եւ ցգացողություն։ Լույսի արարողությունը սկսելու համար դեռեւս ժամը 10ին բացվեցին Սուրբ Հարության տաճարի դռները։ Ավանդույթի համաձայն բանալին Հայոց Պատրիարքության ավագ թարգման Հայր Վազգենը տվեց արաբ ընտանիքի ներկայացուցչին, որն էլ ներսից ստանալով աստիճանը՝ բարձրացավ եւ բացեց։

Աշխարհի տարբեր տեղերից ժամանած հայ ուխտավորները եւ հոգեւորականությունը Սբ. Հարության տաճար հասավ սկաուտների թմբուկների ու դրոշների ուղեկցությամբ։ Առաջին անգամ արարողությանը մասնակցում էր Իսրայելում Հայաստանի նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը։

orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում