Փրկենք Վենետիկի Մխիթարյան միաբանության գրական ժառանգությունը. Մասնակցեք դրամահավաքին՝ մնացել է հավաքել 2500 եվրո

  • 18.04.2024
  • 0
  • 184 Views

Սիրելի աշխարհասփյուռ հայեր և հայ ժողովրդի բարեկամներ,

Ինչպես արդեն գիտեք, մենք ցանկանում ենք օգնություն ցուցաբերել Վենետիկի Մխիթարյան միաբանությանը եւ այդ նպատակով, հրավիրում ենք ձեզ մասնակցելու այս նախաձեռնությանը` պրոֆեսիոնալ CZUR M3000 Pro V2 Scanner նվիրել Վենետիկի Մխիթարյան Հայրերի Միաբանությանը: Մեր ընտրած սկաները CZUR M3000 Pro V2 MSRP տարբերակն է, որի գինը 4500 եվրո է։

Այդ լուսապատճենահանման սարքը կհեշտացնի նրանց արժեքավոր արխիվների թվայնացումը շատ կարճ ժամանակահատվածում: Այդ նպատակով մենք արդեն գործարկել ենք քրաուդֆանդինգի պաշտոնական էջ՝ [ https://gofund.me/9d12ed03 ]: Այցելելով այս էջը, կարող եք փոխանցել ձեր գումարը։ Fundraiser by Association culturelle Union Franco-Arménienne : Support the Mekhitarist Congregation of Venice (gofundme.com)

Ներկայումս անհրաժեշտ 4500 եվրոյից 1675 եվրոն կամ այդ միջոցների 30%-ն արդեն հավաքել ենք։ Այդ սարքի գոյությունը թույլ կտա այս անգին փաստաթղթերը ոչնչացումից փրկելու և մեր իսկական ժառանգությունն աշխարհին ցուցադրելու համար: Իտալիայի Սուրբ Ղազար կղզում կան Մխիթարյան միաբանության ավելի քան 15 000 անգին արխիվային նմուշներ, որոնք թվագրվում են դարերով և մեծ նշանակություն ունեն Հայաստանի և աշխարհասփյուռ հայության պատմության, գիտության և մշակութային ժառանգության համար։

Միացե՛ք մեր առաքելությանը; միասին մենք կարող ենք հասնել ավելիին, քան կարծում ենք: Վստահ եղեք, շուտով աշխարհը թվային տեսքով կտեսնի հայկական դարավոր ժառանգության 15 000 անգին արխիվները:

Մենք անձամբ կգնենք սկաները և կտեղադրենք Վենետիկում։ Միաբանության հետ համաձայնեցնելով, մենք ամենամսյա թարմացումներ կհաղորդենք աշխատանքի ընթացքի վերաբերյալ։ Թվայնացված աշխատանքները հասանելի կլինեն բոլորին՝ հնարավորություն տալով օգտվել դրանց բովանդակությունից։:

Շնորհակալություն Ձեր առատաձեռնության և միասնականության համար։

Հարգանքներով՝ Արթուր Արզոյան, ասոցիացիայի նախագահ.

Association culturelle “Union franco-arménienne” (RNA: W913013417) Tel: +33695147767

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում