Reuters սրիտանական գործակալության լուսանկարիչ Մուհամեդ Սալեմը արժանացել է 2024 թվականի World Press Photo/ Համաշխարհային մամուլի լուսանկար/ մրցանակին
Այդ մասին հայտարարվել է ապրիլի 18-ին Ամստերդամում տեղի ունեցած մրցանակաբախշության ժամանակ։ Մրցանակին արժանացել է Գազայի հատվածում իր հնգամյա զարմուհու մարմինը օրորած պաղեստինուհու լուսանկարը։ Նկարն արվել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցում, որտեղ ընտանիքները փնտրում էին Պաղեստինի վրա իսրայելական ռմբակոծության ժամանակ սպանված հարազատներին: Սալեմի հաղթած լուսանկարը պատկերում է 36-ամյա Ինաս Աբու Մաամարին, ով հեկեկում է հիվանդանոցի դիահերձարանում Սալիի սավանով պատած մարմինը պահելիս:
Լսելով մրցանակի մասին, Մուհամեդն ասել է, որ դա տոնելու լուսանկար չէ, բայց գնահատանքով է մոտենում ժյուրիի որոշմանը եւ ավելի լայն լսարանի համար հրապարակելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Reuters Global Pictures and Videoի խմբագիր Ռիկի Ռոջերսը՝ Ամստերդամում կայացած արարողության ժամանակ։
Ամստերդամի «World Press Photo» հիմնադրամը, հայտարարելով իր ամենամյա մրցանակաբաշխությունը, ասաց, որ կարևոր է ճանաչել հակամարտությունները լուսաբանող լրագրողներին սպառնացող վտանգները: Նշվում է, որ 99 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ են սպանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը լուսաբանելիս այն բանից հետո, երբ պաղեստինյան զինյալ խմբավորումը հարձակվել է Իսրայելի հարավի վրա հոկտեմբերի 7-ին, և Իսրայելը պատասխանել է ռազմական հարձակում սկսելով Գազայում:
39-ամյա պաղեստինցի Մուպամեդ Սալեմն աշխատում է Reuters-ում 2003 թվականից: Նա նաև մրցանակի է արժանացել 2010 թվականին World Press Photo մրցույթում:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
orer.eu



