Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը՝ արտգործնախարարի առաջարկած նախագծից հետո

  • 28.06.2026
  • 0
  • 11 Views

2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ կողմ է Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագծին։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին, ըստ որի՝ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Նախագծում նշվում է նաև, որ Իսրայելը կդատապարտի այն ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։

Հայաստանի կառավարությունը եւ արտգործնախարարությունը որեւէ ձեւով չեն արձագանքել այս որոշմանը։ Հայաստանի վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ «արձագանքի կարիք չենք տեսնում»։ «Հայոց ցեղասպանության թեմայի «զենքայնացման» թեմայի մեջ չմտենլը բխում է Հայաստանի Հանրապետության շահերտց», – ասել է նա ։

Իսրայելի կառավարության ընդունած որոշումը քննադատել են Թուրքիան եւ Ադրբեջանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում