Իսրայելի արտգործնախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կներակայացնի կառավարությանը

  • 26.06.2026
  • 0
  • 10 Views

Ինչպես հայտնում է@David Grigorian-ը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը երեկ X-ի եթերում հետևյալ հայտարարությունն է արել.

«Ես կառավարությանը կներկայացնեմ հաջորդ նիստում հաստատման համար բանաձևի նախագիծ, որն ուղղված է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելը բարոյական և պատմական պարտավորություն է: Միևնույն ժամանակ, պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում պետք է դատապարտվի:

Այնուհետև բանաձևը կդրվի Քնեսեթի քվեարկությանը»:

Հղումը՝ https://x.com/gidonsaar/status/2070230122251350065?s=46

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում