Չեխիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով

  • 18.06.2026
  • 0
  • 113 Views

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։

Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։

gov.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում