Իսպանիայում անցկացված կոմպոզիտորական մրցյութում 6 կոմպոզիտոր հաղթող է ճանաչվել, եւ նրանց թվում՝ գերմանաբնակ մեր հայրենակից Արսեն Բաբաջանյանը։ Մրցույթի պայմանն է, որ նրանք պետք է սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցեն աշխատաժողովի եւ իրենց ստեղծագործությունը պետք է կատարի Real Filharmonía de Galicia-ի նվագախումբը՝ հայտնի դիրիժոր Արմանդո Մերինոյի ղեկավարությամբ։
«Ես ուրախ եմ, որ հաղթողներից մեկն եմ, և իմ ստեղծագործության պրեմիերան՝ հինգ այլ կոմպոզիտորների գործերի հետ միասին, Real Filharmonía de Galicia- ն կկատարի մայիսի 8-ին Resis փառատոնի շրջանակներում Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։ Ես հատկապես ուրախ եմ հրաշալի և շատ սիրված դիրիժոր Արմանդո Մերինոյի հետ առաջիկա համագործակցության համար։»,- գրել է Արսեն Բաբաջանյանը։
Ավելացնենք, որ նվագախումբը կկատարի Արսեն Բաբաջանյանի «Նախա-բեկորներ II»
նվագախմբի համար ստեղծագործությունը։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաջողություններ։
orer.eu



