Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 6-ին և 7-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը կրկին կկատարի Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ. Նավապետ Բարի» ստեղծագործությունը` մաեստրո Դենիս Ռասսել Դեյվիսի ղեկավարությամբ: Ինչպես եւ 2022 թվականին, գլխավոր մենակատարի դերերգը կկատարի մեր հայրենակից, տաղանդավոր բարիտոն Ակսել Դավեյանը։ Նվագախումբը կկատարի նաեւ Մանսուրյանի թիվ 2 տաղը։
«2022 թվականին այս ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կատարելու պատիվը ունենալուց հետո այն առանձնահատուկ տեղ ունի ինձ համար և պետք է ասեմ, որ մեծ երջանկությամբ եմ ընդունել այն ևս մեկ անգամ կատարելու առաջարկը»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Ակսել Դավեյանը։
Համերգի ընթացքում կնշվի նաեւ էստոնացի հայտնի կոմպոզիտոր Արվո Պարտի 90-ամյակը, կկատարվեն նաեւ նրա ստեղծագործություններից։
Նշենք, որ նոյեմբերի 6-ի համերգի բոլոր տոմսերը սպառված են։ Իսկ նոյեմբերի 7-ի տոմսերը դեռեւս կարելի է գնել հետեւյալ հղումով՝ *70. FBD 1 ARVO PÄRT 90 & TIGRAN MANSURIAN – 07.11.2025 19:00
orer.eu



