Նյու Յորքի կինոփառատոնում Աբրահամյանների կարճամետրաժ ֆիլմն արժանացել է «Պատվավոր հիշատակում» մրցանակին

  • 05.11.2025
  • 0
  • 214 Views

Հոկտեմբերին Նյու Յորքում անցակացված Վիդեոարվեստի և փորձարարական ֆիլմերի փառատոն 2025-ում (VAEFF) չեխաբնակ գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանի եւ նրա որդու՝ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանի կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ժյուրիի «Հատուկ հիշատակում» մրցանակին։

4.45 րոպեանոց «Պատկերասրահ մուտքը արգելված է» ֆիլմի կոնցեպտը Տիգրան Աբրահամյանին է, օպերատորական, մոնտաժի եւ ձայնի աշխատանքը՝ Անդրան Աբրահամյանինը։ Իսկ երաժշտական եւ ռեժիսորական աշխատանքը համատեղ է։

Ֆիլմի հեղինակները նշում են, որ գաղափարն այն է, որ մտնում են մի տարածք, որտեղ մուտքը պաշտոնապես արգելված է:

«Հինգ տարվա ընթացքում մենք դիտարկել ենք այս միջավայրի ինքնաբուխ փոխակերպումները՝ հակադրություններ բացարձակ դատարկության և ճնշվածության միջև, որտեղ մեկ նյութը թափվում է մյուսի մեջ՝ բետոն, գրաֆիտի և գոմաղբ: Այցելուն նոր մոտեցում է բերում այս ուշագրավ պատկերասրահին, որտեղ ի հայտ են գալիս եզակի կապեր, որոնք գործում են որպես արվեստի գործեր: Յուրաքանչյուր նոր այցելություն կարծես թե տարբեր ցուցահանդեսի բացում է»,- նշում են հեղինակները:

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին եւ մաղթում ստեղծագործական հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում