Նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 11-ին Պրահայի արքեպիսկոպոսարան է այցելել Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը՝ հանդիպելով Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբներին եւ հայ համայնքի անունից իր ցավակցություններն է փոխանցել կարդինալ Դոմինիկ Դուկայի մահվան կապակցությամբ։
Հայր Բարսեղը նշել է, որ մեծ է կարդինալ Դուկայի ներդրումը ինչպես Չեխիայի կաթոլիկ եկեղեցու կյանքում, այլեւ հայ-չեխական հոգեւոր կապերի զարգացման գործում։ Մասնավորապես նա ընդգծել է, որ կարդինալ Դուկայի աջակցությամբ է Պրահայում տեղադրվել ոչ միայն հայկական խաչքարը, այլեւ հայ համայնքին փոխանցվել Սուրբ Հոգի եկեղեցին։ Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հետ ջերմ հարաբերությունների հիմքը դրվել է դեռեւս կարդինալ Դուկայի օրոք։
Հայր Բարսեղը իբրեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ կմասնակցի նոյեմբերի 15-ին Սուրբ Վիտի տաճարում նախատեսված կարդինալի թաղման կարգին- արարողությանը, աղոթելով ու նաեւ երգելով հայկական շարական։
Մինչ այդ արքեպիսկոպոսարանում բացվել է ցավակցությունների գիրք։
orer.eu
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը միանում է բոլոր ցավակցական խոսքերին։ Աստված հոգին լուսավորի։



