Բելգիայի Հայկական Մշակույթի Կենտրոնում («Հայ Տուն») կայացավ Արամ Հովհաննիսյանի նոր բեմադրության՝ «Սայաթ-Նովա — Աշխարհի Հայ Սիրերգակ» համերգ-ներկայացման երկար սպասված պրեմիերան։
Ներկայացումը հանդիսատեսին բացեց Սայաթ-Նովայի բանաստեղծական և հոգևոր աշխարհը՝ միախառնելով խոսքը, երաժշտությունը և բեմական պլաստիկան ժամանակակից թատերական լեզվի մեջ։
Գլխավոր դերակատարը, բեմադրիչը, սցենարի հեղինակը, նկարչական ձևավորողն ու երաժշտական լուծումների հեղինակը Արամ Հովհաննիսյանն է։
«Սիրո Երազ և Երեք Շնորհք» համերգ-ներկայացումում խաղում էին նաեւ Մարիա, Միրիել և Մաէվա Հովհաննիսյանները։
Ներկայացման պրոդյուսերը Մարիաննա Ֆրունջյանն է։
Տաք ընդունելությունը, լեփ-լեցուն դահլիճը և երկարատև ծափահարությունները վկայում էին՝ Սայաթ-Նովայի երգերի հավերժական ոգևորությունն այսօր էլ շարունակում է միավորել սրտեր ու սերունդներ։




