«Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում

  • 24.10.2025
  • 0
  • 106 Views

«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է թանգարանների և Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի միջև համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը հետևում է նորաձևության ոլորտի զարգացումներին ու աշխարհում ընթացող նոր միտումներին. «Բազմաթիվ հանրահայտ թանգարաններ կազմակերպում են նման ցուցադրություններ, որոնցում նորաձևությունը համադրվում է արվեստի գործերի հետ: «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ շուրջ 1 ամիս կանցկացվեն նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սերգեյ Փարաջանովի, Ռուսական արվեստի թանգարաններում, և այն լինելու է շարունակական։ Այս տարի 4 թանգարան է մասնակցում նորաձևության շաբաթին. վստահաբար, հաջորդ տարի մյուս թանգարանները ևս կմիանան նախաձեռնությանը»:

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել են հայ դիզայներների հագուստներ, որոնք ստեղծվել են՝ թանգարանի մշտական ցուցադրության արվեստի գործերից ոգեշնչվելով։ 25 հայ դիզայներներ ներկայացրել են հագուստներ, որոնց հիմքում ընկած են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստի տարբեր դարաշրջանների վարպետների ստեղծագործությունները։ Դիզայներները ոգեշնչվել են Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Գարզուի, Ժանսեմի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հովնաթանյանի և այլոց աշխատանքներից՝ ստեղծելով ժամանակակից ձևերի մեջ արտահայտված արվեստ։ ՀԱՊ-ում ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:

Ծրագիրը նախաձեռնել են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում