Այսօր Պրահայի Հիբեռնիա թատրոնում կանցկացվի Bon Art Junior Fest 2025 երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 12-ամյա Տիգրան Հունանյանը Երեւանից։ Տաղանդավոր հայ պատանի երգիչը արդեն Առաջին տեղի մրցանակների է արժանացել բազմաթիվ մրցույթներում, այդ թվում ՝ Ռիգայում եւ Փարիզում։ Շուտով նա կմասնակցի Բեռլինում նախատեսված «Berliner perle» միջազգային մրցույթին։
Տիգրանի հետ համագործակցում է Երեւանից «Գայանե» արվեստի և պրոդյուսերական կենտրոնը՝ կոմպոզիտոր, վոկալի մասնագետ, երաժշտական պրոդյուսեր Սուսաննա Բարսեղյանի ղեկավարությամբ, իսկ նրա հետ որպես վոկալի մասնագետ աշխատում է Նիկ Էգիբյանը, մինչ ԱՄՆ մեկնելը՝ աշխատել է նաեւ երգիչ Արսեն Գրիգորյանը։
Հաղթանակ ու հաջող ելույթ ենք մաղթում մեր հայրենակցին։
Այսօր նա կկատարի Մարինե Գյուլումյանի «Ես քո զավակն եմ «Հայաստան» ստեղծագործությունը։ orer.eu




