Հ.Բ.Ը.Մ. Կարպիս Փափազեան 31-րդ մրցանակը՝ ավստրիացի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագութին

  • 12.10.2025
  • 0
  • 525 Views

Հ.Բ.Ը.Մ. ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՅԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

8 Հոկտեմբեր 2025, Զալցբուրգի Պետական Համալսարան

Մրցանակակիր՝ ՊՐՈՖԵՍՈՐ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ, Դր․ ԴԴր․ ԵԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կարպիս ՓԱՓԱԶԵԱՆ Մրցանակի 31-րդ պարգեւադրումը

Ըստ  Պարգեւադրութեան Յանձնախմբի անդամների որոշման  եւ Հ.Բ.Ը.Մ.  Նախագահի   հաստատման, տրուեց՝ աւստրիացի Պրոֆեսոր, Համալսարանի Դոցենտ, Դր․ ԴԴր․ հ․c. ԵԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹին / Prof. Univ.-Dozent, Dr., DDr., h.c. Jasmin DUM-TRAGUT /:

Ռազմիկ Թամրազյանը մրցանակը հանձնում է Ժասմին Դում-Թրագութին

Հանդիսութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի, 8 Հոկտեմբեր 2025 թ․ ժամը 12։30-ին,  Զալցբուրգի Համալսարանում բարձր հովանաւորութեամբ՝ Աւստրիայում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Ն․Գ․ Դր․ Անդրանիկ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆի, օրհնութեամբ՝ Միջին Եւրոպայի եւ Սկանդինաւեան երկրների Հայրապետական Պատուիրակ՝ Տէր Դր․ Տիրան Եպիսկոպոս ՊԵՏՐՈՍԵԱՆի եւ ներկայութեամբ՝ Զալցբուրգ քաղաքի Պետական Համալսարանի Ռեկտոր՝ Տիար Պրոֆ․ Դր․ Բերնհառդ ՖՅՈՒԳԸՆՇՈՒՀի, Զալցբուրգի Կաթողիկէ Աստուածաբանական Ֆակուլտետի Դեկան՝ Տիար Պրոֆ․ Դր․ Դիթմար ՎԻՆՔԼԷՐի, Մրցանակակիր ՊրոՖ․ Համալսարանի Դոցենտ Դր․ ԴԴր․ Եասմին ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹի, Հ․Բ․Ը․Մ․ Կարպիս ՓԱՓԱԶԵԱՆ ՄՐՑԱՆԱԿի Տւչութեան Յանձնախմբի համադրող Տիար Ճրտգ․ Ռազմիկ ԹԱՄՐԱԶԵԱՆի, աւստրիացի եւ հայ հրաւիրեալ մտաւորականների։  

Բացման եւ բարիգալստեան խօսքով ելոյթ ունեցաւ Համալսարանի Ռեկտոր՝ Տիար Պրոֆ․ Դր․ Բերնհառդ ՖՅՈՒԳԸՆՇՈՒՀը, շեշտելով մրցանակակրի արժանիքները։

Հայրապետական Պատուիրակ՝ Տէր Դր․ Տիրան Եպիսկոպոս ՊԵՏՐՈՍԵԱՆը մեծ դրուանտանքով անդրադարձաւ Մրցանակակրի հայանպաստ եւ կարեւոր գործունէութեան եւ մաղթեց նորանոր ծրագրերի իրականացում եւ օրհնութեամբ ցանկացաւ հանդիսութեանը յաջող ընթացք։

ՀՀ Դեսպանութեան Աւստրիայում երկկողմ հարաբերութիւնների պատասխանատու դիւանագէտ Մագիստրա Անուշ ՔԷԽԵԱՆը փոխանցեց Պրն․ Դեսպանի ողջոյններն ու գնահատանքը Մրցանակակրի հայանպաստ գիտական գործունէութեան առթիւ, եւ յայտնեց Ն․Գ․ Դեսպանի եւ իր շնորհաւորանքները Մրցանակակրին այս արժէքաւոր մրցանակը ստանալու կապակցութեամբ։

Կաթողիկէ Աստուածաբանական Ֆակուլտետի Դեկան՝ Տիար Պրոֆ․ Դր․ Դիթմար ՎԻՆՔԼԷՐը հանդէս եկաւ մի հոյակապ գովքասքով, տալով Մրցանակակրի գիտական, հրատարակչական, հայանպաստ անթիւ ձեռնարկների պատկերը եւ նրա արտակարգ նուիրումը՝ հայ ժողովրդի ու նրա մշակոյթի հանդէպ։

Հ․Բ․Ը․Մ․ Կարպիս ՓԱՓԱԶԵԱՆ Մրցանակի տւչութեան Յանձնախմբի համադրող  Ճրտգ․ Ռազմիկ ԹԱՄՐԱԶԵԱՆը նախ ողջունելով բոլոր յարգելի հրաւիրեալներին եւ Մրցանակակրին, յայտնեց՝ «Իմ համար մեծ պատիւ եւ ուրախութիւն է, որ այսօր Հ․Բ․Ը․Մ․ Կենտրոնական Վարչութեան եւ Մրցանակի տւչութեան Յանձնախմբի անունից ողջունում եմ Ձեզ եւ հաճելի պարտականութիւն ունեմ ունկնդրած հոյակապ Գովքասքից յետոյ Մրցանակակրին յանձնելու Հ․Բ․Ը․Մ․ Կարպիս Փափազեան Մրցանակի Վկայագիրը, Մրցանակի նիւթական նուէրը եւ Հ․Բ․Ը․Մ․ Նախագահի շնորհաւորագիրը։

Յարգարժան ներկաներ, թոյլ տուէք նախ այդ, հակիրճ Ձեզ տեղեկացնելու Հ․Բ․Ը․Մ․ Կարպիս ՓԱՓԱԶԵԱՆ Մրցանակի մասին։  Ձեզ յղած Հրաւէրների մէջ արդէն տեղադրուած է 1988 – 2024 թուականների 30 Հայ Ժողովրդի բարեկամ Մտաւորականների անունները․ եւ այսօր 31-րդ Մրցանակը ջերմ շնորհաւորանքով յանձնում եմ՝  ՊՐՈՖ․, ԴՈՑԵՆՏ, Դր․ ԴԴր․ ԵԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒԹին։ Բուռն ծափահարութիւնից եւ շնորհաւորանքներից յետոյ, Մրցանակակիրը շնորհակալական խօսքով եւ լուսապատկերների ցուցադրութեամբ բացատրական ելոյթ ունեցաւ իր տարած բոլոր ձեռնարկների մասին։

Շատ հետաքրքիր ելոյթից յետոյ, Մրցանակակիրը բոլոր ներկաներին հրաւիրեց իր կողմից կազմակերպած մտերմիկ, հայկական կոնեակով եւ պատառիկներով  ընդունելութեանը, որը տեւեց մինչեւ ժամը 15։00-ը։

Յաջողութեամբ ընթացաւ 31-րդ մրցանակաբախշութիւնը, յառաջ դէպի 32-րդը։ 

ՌԱԶՄԷՆ, 12․10․2025

Վիեննա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում