Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Իտալիայի հայերին նվիրված բացառիկ համարը

  • 26.09.2025
  • 0
  • 1068 Views

Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի նոր՝ 102-րդ համարը։   Հակոբ Ասատրյանի «Հայերը Եվրոպայում» հոդվածաշարի հերթական թեման իտալահայությունն է։  «Հայերը Իտալիայում. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով ծավալուն հոդվածում տեղ են գտել ոչ միայն իտալահայության պատմությանն ու ներկային նվիրված հետաքրքիր փաստեր, այլեւ 80-ից ավելի հայտնի ու անհայտ իտալահայերի գործունեության մասին հարցազրույցներ ու հոդվածներ։

Համարում պատմվում է Իտալահայ համայնքի կայացման ճանապարհը, բոլոր գործող համայնքային կազմակերպությունների  եւ  միությունների, կաթոլիկ եւ առաքելական համայնքների, եկեղեցիների գործունեության հիմնական ուղղությունները, ներկայացվում է Մխիթարյան միաբանության անգնահատելի մշակութային ժառանգությունը եւ նոր մարտահրավերների դիմագրավումը։ Անդրադարձ կա  նաեւ Իտալիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների պատմությանն ու ներկային, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ու հայագիտությամբ զբաղվող կարեւոր կրթական հաստատություններին ու դրանց ղեկավարներին։

Բացառիկ հարցազրույցներ են տպագրվել մշակույթի, գրականության ու արվեստի, սպորտի  հայտնի դեմքերի հետ։

Համարում առանձին հոդվածաշարով անդրադարձել ենք նաեւ տաղանդավոր հայ գրող Կոստան Զարյանի 140-ամյակին՝ նկատի ունենալով նաեւ, որ մեծանուն գրողը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել  է Իտալիայում, տպագրվել է Իտալիային նվիրված նրա բանաստեղծությունը։

Հարցազրույցներ ենք տպագրել Կոստան Զարյանի թոռան՝ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի, Կոստան Զարյանի ժառանգության հրապարակայնացման եւ տարածման  ծրագրի նախաձեռնող՝  «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի,  Զարյանին նվիրված գրքերի հեղինակներ Գոհար Ռշտունու եւ  Սեդա Անանյանի հետ։

Շապիկի ձեւավորումը՝ Րաֆֆի Չեչենյանի, «Եվրոպայի հայերը» նախագծի հովանավոր՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկություն։

ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ

Եվրոպայում ամսագիրը կարող եք ձեռք բերել կամ բաժանորդագրության կամ  պատվիրելու միջոցով։

«Հայերը Իտալիայում» համարը պատվիրելու համար հարկավոր է 16 եվրո ուղարկել այս հաշվեհամարին՝ Account number 1002511474 / 2700, IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474 եւ գրել փոստային հասցեն։

Բաժանորդագրություն

Ամսագիրը կարող եք բաժանորդագրվել եւ ստանալ տարեկան չորս անգամ։ Չնայած Եվրոպայում փոստային ծախսերի աննախադեպ թանկացմանը, մենք բաժանորդագրության գնի թանկացում չենք կատարել։

Բաժանորդագրությունը Եվրոպայում 50 եվրո է,

Չեխիայում՝  500  կրոն։ 

Մենք սիրով կընդունենք նաեւ ձեր նվիրատվությունները։

EUR-ով բաժանորդագրություն

ICKVE-ORER MAGAZINE

Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.

Չեխիայում՝ չեխական կրոնով՝  բաժանորդագրվելու դեպքում, պետք է 500 CZK ուղարկել այս հաշվեհամարին։

Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE – BACXCZPP

Հարցերի դեպքում դիմել ամսագրի  գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝  hakob@orer.cz

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում