«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանին

  • 25.09.2025
  • 0
  • 424 Views

Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Ռումինիայի գրողների միության նախագահ, արձակագիր Վարուժան Ոսկանյանին: Էդվարդ Միլիտոնյանը Վարուժան Ոսկանյանին հանձնեց Հայաստանի գրողների միության ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միության համատեղ սահմանած ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը:

Վարուժան Ոսկանյանն արժանացել է 2024 թ. մրցանակին՝ «Լավագույն արձակագիր» անվանակարգում: Վ. Ոսկանյանը և Էդ. Միլիտոնյանը խոսեցին Հայաստանի և Սփյուռքի ընդհանուր խնդիրների, սփյուռքում, և մասնավորապես՝ Ռումինիայում իրականացվող հայապահպանական աշխատանքների, հայ – ռումինական գրական կապերի զարգացման, հայ և ռումինական գրականության թարգմանության հարցերի, Ռումինիայում տեղի ունեցող գրական փառատոներին հայ գրողների մասնակցության, համագործակցութան, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում