Սեպտեմբերի 10-14-ը Բեռլինում կանցակացվի Art Week Berlin-ը, որին HK-Art Berlin Gallery պատկերասրահը կներկայացնի չորս հայ նկարիչների՝ Անի Բային, Սեմ Գրիգորյանին, Մերի Կարապետյանին եւ Ցոլակ Թոփչյանին։
Արվեստի շաբաթին, որը տեղի է ունենում Wilhelm Hallen-ում, մասնակցում են 50-ից ավել միջազգային ճանաչում գտած արվեստագետներ: HK-Art Gallery-ի տնօրեն Կարոլա Շիլդը բացառապես ցուցադրում է հայ նկարիչների աշխատանքներ։
HK-Art հավաքածուն հիմնադրվել է Հովիկ Քուրքջյանի՝ արվեստի սիրահարի և հովանավորի կողմից, որը ներկայացնում է հայկական ծագմամբ նկարիչներին։
orer.eu





