Մահացել է կինօպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը

  • 03.09.2025
  • 0
  • 1138 Views

ՇԱՏ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ ՈՒ ԱՆՉԱՓ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ

Հայաստանի կինոգործիչների միությունը ցավով հայտնում է, որ հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր ԱՐՏԱՎԱԶԴ (ԱՐՏՈ) ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ։

Անհավատալի է, անիրական։

ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։

ԱՐՏՈՆ դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե՛ արվեստում, թե՛ իր ընտանիքի ու մտերիմների համար։

Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց։

Իր հերթին, Հայաստանի կինոյի հիմնադրամը խոր ցավով տեղեկացել է կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ Արտավազդ (Արտո) Խաչատուրյանի անժամանակ մահվան մասին։

Արտո Խաչատուրյանը տարիներ շարունակ իր վարպետությամբ ու մասնագիտական նվիրումով մեծ ներդրում է ունեցել հայկական կինոյի զարգացման գործում: Նրա անունը կապվում է արվեստասիրության, հայրենասիրության ու մարդկային ազնվության հետ։

Հայաստանի կինոյի հիմնադրամը խորապես կիսում է ընտանիքի, ընկերների, գործընկերների և ողջ կինոհանրության վիշտը՝ իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով այս անդառնալի կորստի համար։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում