Նարեկ Հախնազարյանի Դվորժակի կոնցերտի կատարումը արժանացել է չեխ հանդիսատեսի հոտնկայս ծափերին

  • 14.06.2025
  • 0
  • 2791 Views

12.06.2025- Օստրավա- Հինգշաբթի օրը Օստրավայի մշակույթի տանը կայացած համերգը բացառիկ դեբյուտ էր՝ Լեոշ Յանաչեկի անվան փառատոնում առաջին անգամ ներկայացավ հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, և Դվորժակի կոնցերտի նրա մոգական կատարումը իսկապես գերեց դահլիճը։ Ինչպես գրում են փառատոնի կազմակերպիչները, անսպասելի բիսից հետո նա արժանացավ հոտնկայս և երկարատև ծափահարությունների։

Ընդմիջումից հետո Բրամսի 2-րդ սիմֆոնիան գերազանց կատարեց NFM Filharmonia Wrocławska-ն՝ դիրիժոր Տոմաշ Նետոպիլը, որը նաեւ փառատոնի նախագահն է և չեխ ամենաակնառու դիրիժորներից մեկը։

Փառատոնի ծրագրի մնացած մասը կարող եք գտնել www.mhflj.cz/program կայքում։

Ավելացնենք, որ Նարեկ Հախնազարյանը բազմիցս հանդես է եկել Պրահայում, տարբեր փառատոններում, այդ թվում՝ Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Վերջին ելույթը ԺԵՆ եռյակի հետ անցյալ տարի էր՝ Ռուդոլֆինում համերգասրահում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում