Ֆինլանդիայի և Հայաստանի հպարտությունը՝ Անի Դանիելյանը կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Յարվենպաայում կայացած Շուկոքայ կարատեի աշխարհի առաջնությունում Անի Դանիելյանը դարձավ աշխարհի չեմպիոն 16–17 տարեկան աղջիկների կումիտե (անձնական) մրցաձևում և նաև նվաճեց արծաթե մեդալ թիմային կատա մրցաձևում:
Անին փայլուն կերպով ներկայացրեց Ֆինլանդիան՝ բերելով ոսկե մեդալ անձնական մրցաձևից՝ ցուցադրելով հիանալի վարպետություն, խիզախություն և կենտրոնացում յուրաքանչյուր մենամարտում։ Թիմային կատայում նա նվաճեց արծաթ
Սա առաջին դեպքը չէ, երբ Անին ցույց է տալիս իր տաղանդը։ 2025 թվականի ապրիլին նա կրկնակի նվաճեց ոսկե մեդալ Շուկոքայ կարատեի Ֆինլանդիայի պատանեկան առաջնությունում՝ թե՛ կատա, թե՛ կումիտե թիմային մրցաձևերում։
Ֆինլանդիա–Հայաստան ողջ համայնքը հպարտ է Անիի հաջողություններով և նրա առաջընթացով՝ գագաթից գագաթ։ Շնորհավոր Անի՛։ Սա դեռ սկիզբն է։
ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում նոր հաղթանակներ։։
orer.eu





