Աննախադեպ ձեռքբերում Հայոց ցեղասպանագիտության համար. հայկական միջազգային ամսագիրը՝ Scopus-ում

  • 09.06.2025
  • 0
  • 506 Views

Ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում:

Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այս ուղու ստեղծման և կայացման մեջ ներդրում են ունեցել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում