ՈՒՂԵՐՁ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ
Հայոց պետականությանը, ազգային ինքնությանը, հոգևոր և մշակութային արժեքներին սպառնացող մարտահրավերները, մասնավորապես՝
– Աշխարհակարգի սրընթաց փոխակերպումն ու աշխարհաքաղաքական հակամարտությունների աննախադեպ սաստկացումը,
– Արցախի բռնազավթումը, Հայաստանում ներքին հակասությունների խորացումը և բնակչության սոցիալական վիճակի հարաճուն վատթարացումը,
– Հոգևոր և ազգային ավանդական արժեքների անկումն ու հայկականության նահանջը,
– Երկրում քաղաքական համակարգի անկատարության համատեքստում կենսունակ գաղափարախոսության բացակայությունը։
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ.
– Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ու Հայ ինքնությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգները հաղթահարելու հրամայականը,
– Հայ ժողովրդի անվտանգության ու Հայոց պետականության կայացման առաջնահերթությունը,
– Հայության միավորման առաքելությունը կյանքի կոչելու նպատակով ազգային ընտրանու անհրաժեշտությունը.
ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ
– Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն Հայության համախմբման ու ազգային ուժերի գերլարման շնորհիվ միասնական նպատակի՝ Հայոց պետության զորացման և իրական համազգային շահերին ծառայող ՀԱՅԿԱԿԱՆ պետականության կայացման շուրջ:
– Համազգային խորքային ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն Ազգային ընտրանու համախմբման՝ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բնագավառների փորձառու, կայացած և ազգային դիմագիծ ունեցող գործիչների անմիջական ներգրավման միջոցով:
ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
«Հայոց Տուն» համահայկական ՄԻԱՎՈՐՄԱՆհիմնադրման մասին:
Հայոց Տուն-ը ապակուսակցական կառույց է՝ Հայությանն ու Հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:
Հայոց Տուն-ը առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու Հայ ոգեղեն ուժի հենասյուներով՝ Միասնությամբ, Համերաշխությամբ և Սիրով:
Հայոց Տուն-ը նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ Հայկական պետականության ու Հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:
Հայոց Տուն-ը նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:
- Գևորգ Պողոսյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Աշոտ Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Արմեն Չարչյան – Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Գևորգ Դանիելյան – Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ
- Ռուբեն Կարապետյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան։
- Հասմիկ Բաղրամյան– Երաժշտագետ, մշակութային գործիչ
- Տիգրան Հեքեքյան – Մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր
- Արման Նուռ -Դիզայներ, քանդակագործ, նկարիչ
- էլինա Դանիելյան – Շախմատիստուհի, գրոսմայստեր
- Նինա Տատկալո – Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Վահան Տեր -Ղևոնդյան – Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ
- Մելանյա Բալայան – Պատմական գիտությունների թեկնածու,
«Հոգևոր Արցախ» ՀԿ (Արցախ)
- Անդրանիկ Հակոբյան – Գրող, բանաստեղծ, ՀՀ ԶՈՒ գնդապետ
- Արամ Սահարյան – Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Աելիտա Դոլուխանյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Ալբերտ Խառատյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Սեդա Գասպարյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Խորեն Քոթանջյան – գործարար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
- Լիպարիտ Պետրոսյան – գործարար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
- Արամ Մեհրաբյան – Փրինթինֆո հրատարակչության տնօրեն



