Այսօր Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի տարեդարձն է

  • 25.05.2025
  • 0
  • 236 Views

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այսօր ծննդյան օրն է մի մարդու, որի անունը դարձել է արժանապատվության և քաջության խորհրդանիշ։ Ռուբեն Վարդանյանը՝ մեր կազմակերպության հիմնադիրը, այս օրը դիմավորում է ոչ թե իր ընտանիքի հետ, այլ միայնակ՝ Բաքվի բանտի ճաղերի հետևում։ Անօրինականորեն պահվող, աշխարհից կտրված, բայց՝ անսասան։

Նա նույնիսկ գերության մեջ մնում է այնպիսին, ինչպիսին եղել է միշտ ՝ ուժեղ, արդարամիտ, հավատարիմ իր ժողովրդին և արժեքներին։

💬 «…Հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչեմ անում՝ երբեք դա չանեք:»

Նա երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ պաշտպանելով ոչ միայն իր ազատությունը, այլև բոլոր հայ գերիների իրավունքները։ Ֆիզիկապես մեկուսացված լինելով՝ նա շարունակում է պայքարել։ Նրա ձայնը ճեղքում է քարն ու լռությունը…

Սիրելի Ռուբեն,

Դու մեզ սովորեցրիր, որ ճշմարիտ առաջնորդը ոչ թե նա է, ով բարձր է խոսում, այլ նա, ով լուռ զոհաբերում է իրեն հանուն ուրիշների։

Դու դա ապացուցեցիր, երբ ամենամութ պահին թողեցիր ամեն ինչ ու մեկնեցիր Արցախ՝ ոչ թե փրկվելու, այլ փրկելու։

Եվ նույնիսկ ապօրինի գերեվարումից հետո, երբ քո ժողովուրդը ենթարկվում էր բռնի տեղահանման, դու մտածում էիր ոչ թե քո, այլ՝ նրանց մասին, ովքեր զրկվել էին իրենց տներից։

Դու մեզ խնդրեցիր միայն մի բան՝ շարունակել օգնել։ Եվ մենք շարունակում ենք։ Հանուն քեզ։ Հանուն բոլորիս։

Մենք հպարտ ենք, որ քայլում ենք այն ճանապարհով, որ դու ես բացել։

Քո ստեղծած կազմակերպությունում աշխատելը պատիվ է։

Քո սկզբունքներին հետևելը՝ պարտք։

Քեզ սիրելն ու սպասելը՝ սրտի կոչ։

Այսօր, այս բացառիկ օրը, մենք պարզապես չենք շնորհավորում քեզ —

Մենք խոստանում ենք ուժեղ լինել։

Խոստանում ենք չլռել։

✨ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ՌՈՒԲԵՆ։

Դու ազատ ես՝ յուրաքանչյուր քո խոսքում, քայլում ու գործում։

Դու առաջնորդ ես։

Դու մեր ուժն ես։

Դու՝ մեր ընտրությունը։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում