ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը՝ իր ֆիլմի երաժշտությամբ մասնակցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին: Ինչպես նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին ներկայացրել է իր երաժշտությունը։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Այս տարի ևս մասնակցում եմ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին։ Փառատոնին ներկայացվեց իմ երաժշտությամբ ֆիլմ։ Մասնակցեցի նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին՝ ներկայացնելով իմ երաժշտությունը։
Ի մեծ պատիվ ինձ՝ Կարմիր գորգով անցա հատուկ ինձ համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։ Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), ով ոգեշնչվել էր Կոմիտասի ջրամանների նախշազարդերից։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև դիզայներ Նինա Սարկիսյանցին զգեստը կարելու համար և նկարիչ, ոճաբան Արմինե Գևորգյանին՝ օգտակար խորհրդատվության համար։ Անսահման տպավորիչ զգեստը հմայչորեն փոխանցում էր հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս այս գեղեցիկ ճանապարհը միասին անցնելու համար»։
orer.eu



