Ջութակահար Հայկ Կազազյանը հաղթել է Classic Violin Olympus միջազգային մրցույթում՝ արժանանալով 200 հազար եվրո պարգեւի եւ Ստրադիվարիուսի ջութակի կրկնօրինակին

  • 29.04.2025
  • 0
  • 3429 Views

42-ամյա ջութակահար Հայկ Կազազյանը (Հայաստան) արժանացել է Առաջին մրցանակին՝ 200,000 եվրո դրամական պագեւին, Դուբայում կայացած 2025 թվականի Classic Violin Olympus միջազգային մրցույթում։ Նա արժանացել է նաեւ ջութակագործ Ֆաբիո Պիագենտինիի կողմից հատուկ պատրաստված Ստրադիվարիուսի մոդելային ջութակին։

«Սա իսկապես անհավանական է, ինչպես երազ», – բեմում ասաց Հայկը մրցանակը ստանալուց հետո։ «Շնորհակալություն եմ հայտնում իմ նվագը և իմ արվեստը գնահատելու համար։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում բոլոր նրանց առջև, ովքեր այսօր հավատացին ինձ՝ շարունակելու իմ անընդհատ կատարելագործումը»։

Եզրափակիչ փուլի ընթացքում 12 ջութակահարները մրցեցին վեց փուլից բաղկացած ծրագրում, որը նախատեսված էր տարբեր հմտություններ բացահայտելու համար՝ ներառյալ ելույթ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի և Մադրիդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մենակատարային ելույթներ և ժյուրիի անդամների հետ հարց ու պատասխան։


Եզրափակիչի մնացած 11 մասնակիցները պարգևատրվեցին 10,000 եվրո մրցանակային ֆոնդով։

https://theviolinchannel.com/vc-live-2025-classic-violin…/

Շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում