Libertas Collective ֆրանսիական երեք կազմակերպության համադաշնությունը մեծագույն խստությամբ դատապարտում է Ադրբեջանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հարկադիր արտաքսումը , որը դրամատիկ հետեւանքներ կունենա այս երկրում 23 հայ գերիների համար:
Զարմանալի չէ, որ նավթի բռնապետությունը դժգոհ է, որ միջազգային կոմիտեին մանդատը եւ նրա մարդասիրական առաքելությունը կատարեց Ստեփանակերտում, 2020 թվականին Արցախի Ժողովրդավարական հանրապետության վրա Բաքվի զինված հարձակումից հետո՝ 10-ամսյա շրջափակումից մինչեւ 2023թ-ի սեպտեմբերի արցախցիների էթնիկ զտումը:
Մինչ այժմ ԿԽՄԿ կանոնավոր այցերը ապահովում էին հայ գերիների կալանքի պայմանների վերահսկողությունը, երաշխավորում էին միջազգային հումանիտար իրավունքի նվազագույն հարգանքը բանտարկյալների նկատմամբ, ինչպիսիք են ընտանիքների հետ կապը եւ հիգենիկ ապրանքների մատակարարումը, որը Բաքվի դաժան բանտում գոյություն չունեն։
«Արտաքսելով չեզոք եւ անկողմնակալ կազմակերպությանը, որը իրագործում է Ժնեւի կոնվենցիան եւ հարակից արձանագրությունները, Ադրբեջանի իշխանությունները հայ պետական պատանդներին եւ ադրբեջանցի բազմաթիվ քաղաքական բանտարկյալներին ըստ էության դատապարտեց մեկուսացման եւ բանտապահների անխիղճ վերաբերմունքի ներքո, առանց արտաքին վերահսկողության, որը կարող էր զսպել բանտարկյալների նկատմամբ մարդատյաց վերաբերմունքը։ Պատմականորեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հանելու պարագայում, նրա դերը ստանձնում է տեղի ադրբեջանական Կարմիր մահիկի կազմակերպությունը, որը կապված է իշխանական ուժերի հետ, մի իշխանության, որի հակահայկական ռասիզմը կրում է համակարգային բնույթ»,-ասել է Հիլդան Չոբոյանը, Libertas -ի համակարգողը։
Նա միջազգային կառույցների ղեկավարներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, ՄԱԿ-ի կտտանքների դեմ հատուկ զեկուցաբերից, Եվրոխորհրդի կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման Եվրոպական կոմիտեից պահանջել են պատասխանատվություն ստանձնել եւ պարտադրել անհապաղ եւ անվերապահ հումանիտար մուտք հայ բանտարկյալների մոտ։
Հայաստանում Libertas-ը ներկայումս օգտագործում է հոգեբանական օգնության ծրագիր ազատ արձակված հայ պատերազմի բանտարկյալների համար՝ բուժելով Ադրբեջանում կրած կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքից ստացած հետվնասվածքային սթրեսը։
Libertas ծրագիրը իրականացվում է Հայաստանի Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի ( INTRA) մասնագետների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ գործընկերությամբ եւ Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) աջակցությամբ:
orer.eu



