«Միացնելով սրտերը». չեխական երաժշտության երեկո` դիրիժոր Ալիմ Շախի յուրատիպ մեկնաբանությամբ

  • 04.04.2025
  • 0
  • 303 Views

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանությունն ապրիլի 3-ին ներկայացրել են «Միացնելով սրտերը» խորագրով չեխական երաժշտության երեկո։

Համերգին ներկա էր ՀՀ–ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ով իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Կամերային երաժշտության ազգային կենտրոնին և Հայաստանի պետական կամերային նվագախմբին չեխական երաժշտությանն անդրադառնալու համար։

Երեկոյի ընթացքում հնչել են չեխ դասական երաժշտության երկու հանրաճանաչ կոմպոզիտորների՝ Անտոնին Դվորժակի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործությունները՝ Չեխիայից ժամանած հայտնի դիրիժոր Ալիմ Շախի յուրատիպ մեկնաբանությամբ։

Համերգի ավարտին անակնկալ կերպով, Ալիմ Շախի ղեկավարությամբ, հնչել է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն»-ը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում