Գյումրու քաղաքապետի պաշտոնը հավնական է զբաղեցնի ընդդիմադիր, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

  • 31.03.2025
  • 0
  • 285 Views

Մարտի 30-ին Գյումրիում անցկացված տեղական ինքնավարության մարմինների ընտրությունների արդյունքներով բոլոր տեղամասերում ձայների նախնական ոչ պաշտոնական հաշվարկով ձևավորվել է հետևյալ պատկերը.

Սարիկ Մինասյան 17186 քվե – 36,22%

Վարդան Ղուկասյան 9718 քվե 20,48 %

Կարեն Մալխասյան 1694 քվե – 3,57%

Կարեն Սիմոնյան 2898 քվե – 6,11%

Արտյոմ Թումանյան 651 քվե – 1,37%

Լևոն Բարսեղյան 2111 քվե 4,45%

Արտյոմ Ղարաղազարյան 1404 քվե – 2․96%

Մարտուն Գրիգորյան 7386 քվե – 15,56 %

Ռուբեն Մխիթարյան 3735 քվե – 7․87%

(շեմը չհաղթահարածների տոկոսները բաշխվելու են համամասնորեն հաղթահարածների միջև)

Նախնական հաշվարկով՝ Գյումրիի ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.

Սարիկ Մինասյան-14 մանդատ

Վարդան Ղուկասյան- 8 մանդատ

Կարեն Սիմոնյան- 2 մանդատ

Մարտուն Գրիգորյան- 6 մանդատ

Ռուբեն Մխիթարյան-3 մանդատ

Արդեն իսկ հայտնի է, որ ՔՊ-ն չի կարող ստանձնել քաղաքապետի պաշտոնը, քանի որ ընդդիմադիր ուժերը իրենց ձայները կտան Վարդան Ղուկասյանին։ «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: Իսկ Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանն արդեն հայտարարել են, որ իրենց ձայները կտան ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում