Դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Սութերին

  • 19.03.2025
  • 0
  • 175 Views

Մարտի 18-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Սութերին՝ Շվեյցարիայի դաշնային պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ընթացքում։

Դեսպան Տոլմաջյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Շվեյցարիայի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը։ Դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հաստատակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Շվեյցարիայի նախագահը ողջունել է դեսպան Տոլմաջյանին և վերահաստատել Շվեյցարիայի նվիրվածությունը երկկողմ կապերի խորացմանը՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են ժողովրդավարության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները, պատմական կապերը և փոխադարձ հարգանքը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում