Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

  • 10.02.2025
  • 0
  • 316 Views

Փետրվարի 7-ին միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին:

Միջոցառման շրջանակում կայացել է նաև պարգևատրման արարողությունը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:

Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի շնորհակալագրով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկել են 76 մրցավարներ, 150 կամավորներ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում