Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 455 կգ-ով չորրորդն է:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը մեկնարկեց 206 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 211 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 215 կգ: Այս վարժությունում Լալայանն առաջինն է եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Գոռ Մինասյանը պոկեց 205 կգ, ապա՝ 210 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 215 կգ-ը ձախողեց եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է news.am-ը։



