Հայաստանի նախագահի հրամանագրով Ռուբեն Խարազյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)։
Ռուբեն Խարազյանը 1992 թվականից աշխատում է ՀՀ ԱԳՆ համակարգում։ Տարբեր տարիներին աշխատել է Ֆրանսիայում, Իրաքում, Իտալիայում, Լիբանանում ՀՀ դեսպանություններում։ 2021-2024 թթ եղել է Հայաստանի դեսպանը Թուրքմենստանում։
orer.eu



