ORER.EU- Բռնո քաղաքի Մասարիկի համալսարանի Centrum raně středověkých studií կենտրոնը հրատարակել պրոֆ. Իվան Ֆոլետիի եւ Մարգարիտա Խախանովայի «Արմենոֆոբիա» գրքույկը, որը նվիրված է «Գեղարվեստ, կրթաթոշակ եւ Ռուսաստանի գաղութային քաղաքականություն քսաներորդ դարասկզբին» թեմային։ Ինչպես նշում են հեղինակները արմենոֆոբիայի արմատները ի հայտ են եկել դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայկական արվեստը պաշտոնական գիտական շրջանակների կողմից միտումնավոր մարգինալացվեց Ռուսաստանի կայսրությունում։
Հեղինակներ Իվան Ֆոլետին եւ Մարգարիտա Խախանովան փորձում են ցույց տալ այս համատեքստի պատմագրական ուսումնասիրությունը, թե ինչպես միջնադարյան հայկական արվեստը դարձել է ռուսական իմպերիալիստական քաղաքականության գործիք:
Հրատարակությունը ստեղծվել է Հայ արվեստի եւ մշակույթի նախագծի շրջանակներում. «Վտանգված ժառանգություն» խորագրով աշխատանքը իրականացնում է Մասարիկի համալսարանի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնը Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինսանսական աջակցությամբ: 127 էջանոց գրքույկը անգլերեն է։
Լրացուցիչ տեղեկությունների եւ նախնական պատվերների համար կարող եք այցելել այս էջը՝ Brepols – Armenophobia
orer.eu



