Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների. Բագրատ Սրբազան

  • 30.07.2024
  • 0
  • 299 Views

Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով օրեր առաջ Վայոց ձոր կատարած այցի մասին: Այս մասին հայտնում է news.am-ը։

«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հավելեց նա։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ավարտին Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ այցելել էր Վայոց ձոր, հանդիպել բնակիչներին:

Ըստ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջի՝ «Մեր Հանրապետության բոլոր տարածքները կրակների մեջ են ու սրա անունը դրել են խաղաղություն։ Անընդհատ հանձնելու ճանապարհով խաղաղությունը ո՞րն է։

Այս մարդկանց այցելությունը ցանկացած տեղ աղետ է բերում։ Անցյալ օրը Գյումրիում մեծ հավաք էին կազմակերպել, հաջորդ օրը Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը փլվեց։» ասել է Սրբազանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում