Հանրային հեռարձակողի խորհուրդն Արմեն Քոլոյանին ընտրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն

  • 29.07.2024
  • 0
  • 200 Views

Հանրային հեռարձակողի խորհուրդն Արմեն Քոլոյանին ընտրել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ տնօրեն։

Հանրային հեռարձակողի խորհուրդի 2024 թվականի հունիսի 27-ի որոշմամբ հայտարարված մրցույթի արդյունքներով Արմեն Քոլոյանն ստացել է 5 ձայն, որն ավելի է վերոնշյալ կարգով սահմանված՝ Մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակից (Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների երկու երրորդից)։

Քվեարկությանը մասնակցած անդամների մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Խումարյան Գարեգին Կորյունի՝ 0 ձայն, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի՝ 0 ձայն, Մարգարյան Մհեր Մարտիրոսի՝ 0 ձայն, Յալանուզյան Միքայել Կարլի՝ 0 ձայն, Պետրոսյան Լուսինե Ռաֆիկի՝ 0 ձայն, Ռուբինյան Հակոբ Ռուբենի՝ 0 ձայն, Օհանյան Նազելի Ավետիքի՝ 1 ձայն, «Բոլորին դեմ»՝ 0 ձայն։

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է ընտրության արդյունքները։

armradio.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում