«Առողջությունը՝ բարեկեցության գրավական.WiRED» դասախոսաշարերը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում (8 մայիս 2024-ին) և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում (11 մայիս 2024-ին)
«WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպությունը «Միասին» ՀԿ-ի, Չկալովկայում «Տարածքային զարգացման հիմնադրամ»-ի, Սիսիանում՝ «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի հետ համագործակցաբար իրականացրեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական.WiRED» երրորդ և չորրորդ դասախոսաշարերը:
Դասախոսաշարերին մասնակցեցին 18-70 տարեկան տարբեր մասնագիտությունների շուրջ 100 քաղաքացիներ` հոգևորական, պետական, համայնքային, սոցիալական ոլորտի աշխատակիցներ, բուժքույրեր, դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Չկալովկայում և Սիսիանում մասնագետը՝ սրտաբան, հանրային առողջության մասնագետ Դոկտ․ Վահե Հարությունյանը, ներկայացրեց «WiRED»-ի՝ Հայաստանում առավել տարածված հիվանդությունների վեց առողջապահական-կրթական մոդուլները.
• Քաղցկեղի ներածություն
• Երևանյան հիվանդություն
• Վահանագեղձի հիվանդություններ
• Արյան բարձր ճնշում (Հիպերտոնիա)
• Շաքարախտ
• Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ։
Դասախոսաշարի նպատակն է՝ նշյալ թիրախային խմբերի շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության և կանխարգելման ամրապնդմանը, ինչպես նաև հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն՝ այդպիսով հետագայում ձևավորելով համայնքային առողջապահական աշխատողների խումբ:

Ծրագրերի մասնակիցներին ողջունեց «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ավստրիահայ ազգային-հասարակական գործիչ Սեբուհ Բաղդոյանը՝ հանգամանալիորեն իրազեկելով «WiRED International»-ի առաքելության, նպատակների և իրականացվող աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց «Տարածքային զարգացման հիմնադրամ»-ին և «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ին, «Միասին» ՀԿ-ին և ծրագրում ընդգրկված, աջակցություն ցուցաբերած անհատներին՝ արդյունավետ համագործակցության համար:
Ներկաներին ողջունեց «Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը՝ իր խոսքում ընդգծելով նշյալ ծրագրի իրականացման կարևորությունը:
Սիսիանում դասախոսաշարին մասնակցում էր նաև Սիսիանի Որոտնավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Գիշյանը՝ օրհնությամբ ՀԱԵ Սյունյաց Թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վրդ. Հակոբյանի:


Դասախոսաշարը մեկնարկեց Տեր Հոր Տերունական աղոթքով:
orer.eu
Տեր Հայրը նաև ողջույնի խոսք ասաց, որտեղ մասնավորապես ընդգծեց.«Նախևառաջ շնորհակալ եմ այս կարևոր ծրագրի մասնակցության հնարավորության համար: Իհարկե, առողջ ապրելակերպ ունենալը անչափ կարևոր է բոլորիս համար, սակայն հոգևոր առողջությանը հետևելը նույնպես շատ կարևոր է: Հոգևոր տեսանկյունից մենք, որպես քրիստոնյաներ, պարտավորություն ունենք մեր մարմնի հանդեպ, քանի որ ինչպես գիտենք, մարմինը համարվում է Սուրբ Հոգու տաճարը, այսինքն այն ընկալվում է Աստծո կողմից մեզ տրված պարգև, որի հանդեպ պետք է ամենօրյա խնամք տանենք, այլապես մեղք գործած կլինենք։
Ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր և պատասխանեցին
ամփոփիչ հարցաթերթիկի՝ դասախոսաշարերի արդյունքը գնահատելու



